Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչո՞ւ հայկական գարունը «Մայդան 2» չէ. The Huffington Post

2015-ի հունիսի 19-ին բողոքի ցույցեր ծայր առան Երևանում, քանի որ ցուցարարներն ընդդիմացան նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ 17-22 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Հաջորդ շաբաթվա ընթացքում հուզումների սկզբնական դրվագը ծաղկեց՝ վերածվելով, ինչպես շատերն են բնութագրում, մայդանի ոճի հեղափոխության՝ դեպի նախագահական պալատ երթերով, գիշերային նստացույցերով և ոստիկանական ճնշումներով։ Այս մասին The Huffington Post-ում գրում է Օքսֆորդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Սամյուել Ռամանին։

Շատ արևմտյան և ռուս տեսաբաններ պնդում են, որ այդ ցույցերը կհանգեցնեն հայկական ռեժիմի՝ գունավոր հեղափոխության ոճի մահվան և պատճառ կդառնան, որպեսզի Հայաստանը հեռանա ռուսական իրավասությունից՝ հրահրելով ռուսական կողմի ուժգին պատասխանը։

Գաղափարը, թե անկայունությունը Երևանում տագնապ կառաջացնի Կրեմլում, հիմնված է հիմնականում Ռուսաստանի և Հայաստանի միջև ծավալուն պատմության  և ժամանակակից կապերի վրա։ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում, ինչի արդյունքում ռուսական զորքերը մոբիլիզացվում են հայկական ուժերի հետ։ Ռուսաստանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուժային գրավումը դիտարկում է որպես ագրեսիայի դրսևորում, որը հիմք կստեղծի ռուսական զինվորական ներգրավման համար։ Բացի դրանից՝ Հայաստանը 2013-ի վերջին մերժել է ԵՄ ասոցացման մասին համաձայնագիրը՝ հանուն Պուտինի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ վերահաստատելով Ռուսաստանի և Սարգսյանի ռեժիմի միջև սերտ կապերը։ Ռուսաստանի կապն էլեկտրաէներգիայի գնի բարձրաման հետ՝ շնորհիվ  «Հայաստանի էլեկտրական ցանցերի» նկատմամբ նրա սեփականատիրության, ենթադրում է, որ վերջին իրադարձությունները Երևանում կարող են արտացոլել դժգոհություն Հայաստանում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ։

Այդ ընկալմանը հակազդելու համար Սարգսյանը պնդել է, որ հայկական ցույցերը հակառուսական տրամադրությունների արտացոլում չեն։ Ներկայիս հուզումների առանցքային պատճառը ներքին դժգոհությունն է Հայաստանի ոչ ֆունկցիոնալ քաղաքական ինստիտուտների և  վատթարացող տնտեսական պայմանների վերաբերյալ։

Ինչպես է Սարգսյանի ռեժիմը պահպանել իշխանությունը

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը անվանապես պահպանողական է, սակայն գործնականում այն ընդարձակ հովանավորչական կոալիցիա է։ Իշխող կոալիցիան ստեղծել է մրցունակ բռնապետական կառույց։ Հանրապետական կուսակցության  գերակայությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա զսպում է էլիտար դասալքությունը։

Իշխանության չարաշահումները Արևմուտքի կողմից վնասակար քննադատության չեն բախվել։ ԵԱՀԿ-ն և ԵՄ շատ երկրներ գովաբանել են 2008-ի և 2013-ի Հայաստանի ընտրությունները որպես արդարության շեմին համապատասխանող և շնորհավորել Սարգսանին ընտրական հաղթանակների կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական իրավունքների խախտումները քննադատելու հարցում Արևմուտքի դժկամությունը կարելի է  վերագրել նրա ցանկությանը՝ լուծելու Ղարաբաղյան ճգնաժամը գործող  քաղաքական գործիչներ հետ բանակցությունների միջոցով։ 2013 թվականին ընտրությունները համընկան  Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ ԵՄ առաջարկին, և Հայաստանի էլիտաների հետ բարենպաստ պայմանների պահպանումը եղել է արևմտյան ջանքերի անքակտելի մաս՝ սահմանափակելու Պուտինի ԵՏՄ ընդլայնումը։

Էլիտար համախմբվածության և արևմտյան մեղսակցության բարձր մակարդակները  եղել են Սարգսյանի գոյատևման հիմնական սյուները և ապահովել նրան հնարավորությամբ՝ ցրելու զանգվածային ցույցերը, ինչպիսիք էին 2008-ին և 2013-ին բռնկվածները՝  նրա իշխանության համար նվազագույն վնասով։ ԵՄ ասոցացման համաձայնագրի մերժումը  հանուն Ռուսաստանի հետ սերտ դաշնակցության՝ Արևմուտքի չներգրավման մեղմ ռազմավարությունը հայաստանյան ռեժիմի հանդեպ անշուշտ դարձրեց ավելի պայմանական։ Օրինակ, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը վերջերս դեմ արտահայտվեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ցույցերին ուղղված՝ ռեժիմի անհիմն ռեպրեսիվ արձագանքին։

Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը նշանակում է, որ Սարգսյանը պետք է ավելի զգույշ լինի ընթացիկ ցույցերի բռնաճնշման հարցում՝ խուսափելու Արևմուտքում լեգիտիմության ամբողջական կորստից, ընդդիմադիր շարժումների համար ԱՄՆ աջակցությունից կամ Հայաստանի համար հետագա տնտեսական մեկուսացումից։

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից հայկական  քաղաքացիական հասարակությանն առաջ մղելու ռուսական պաշտոնական բացատրությունը լավագույն դեպքում թերի է։ #Electric Yerevan հեշթեգի ժողովրդականությունն ու «Ոչ թալանին» շարժման ունակությունը՝ Երևանի փողոցներում մոբիլիզացնելու 10 հազար մարդու, ներառյալ շատ ուսանողների, խոսում է ներքին դժգոհության մասին։ Այդ դժգոհությունը ցույցերը դարձնում է ավելի նման «հայկական գարնան», քան որևէ գունավոր հեղափոխության։

Հայաստանի քաղաքական իրադրության հեռանկարները

Էլեկտրականության սակագնի բարձրացումն աղքատիկ տնտեսական պայմանների վերաբերյալ պատկերացումն ավելի խորացրին հանրային գիտակցության մեջ և քայքայեցին հանրային հանդուրժողականությունը։

Ռուսաստանի համար օպտիմալ ռազմավարությունը կլինի զերծ մնալ հայկական ճգնաժամում ուղիղ ներգրավվածությունից։

Քանի դեռ Հայաստանի ընտրած հետագիծը կմնա անհստակ, Սարգսյանի գոյատևման լավագույն հույսերը կապված են չափավոր ճնշման կիրառման և ագրեսիվ ռուսական պատերազմից հետ պահելու հետ։

Վերջին հաշվով, որքանո՞վ է Սարգսյանը դասեր քաղել մայդանից և նախկին հեղաշրջումներից կպահպանեն նրա ապագան, սակայն Հայաստանի եզակի համատեքստային հանգամանքները ենթադրում են, որ ներկա հուզումներն ԱՊՀ տարածաշրջանում ժողովրդական բողոքի պատմության նոր գլխի սկիզբ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում