Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները հրավիրվել են Քննչական կոմիտե

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Ռեժիմը շարունակում է քաղաքական պատվերի հիման վրա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին առաջադրված շինծու մեղադրանքով քրեական գործն օգտագործել նրանց հալածելու նպատակով:

Շուրջ շաբաթ առաջ՝ հունիսի 2-րդ տասնօրյակի ընթացքում, գործով որպես մեղադրյալ անցնող Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներին քննիչը բանավոր կերպով կանչել է ՀՀ քննչական կոմիտե՝ գործով նշանակված փորձաքննությունների եզրակացություններին ծանոթանալու նպատակով:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, օգտվելով օրենքով իրենց վերապահված իրավունքներից, հրաժարվել են ընդամենը դրանց ծանոթանալու նպատակով քննչական մարմին ներկայանալուց:

Քննչական մարմինը որոշել է կամք պարտադրել և, չարաշահելով օրենքով իրեն վերապահված ձևական-իրավական լիազորությունները, փորձաքննությունների եզրակացություններին ծանոթացնելու նպատակով նրանց քննչական մարմին է կանչել հարցաքննության պատրվակով, ինչը պարունակում է չներկայանալու դեպքում խափանման միջոցը փոփոխելու և նրանց կրկին կալանավորելու սպառնալիք:

Այս մասին են վկայում ոչ միայն քննիչի բանավոր խոսքում տեղ գտած ակնարկները, այլև այն ուշագրավ փաստը, որ չորս ու կես ամիս քննվող գործով մեղադրանք առաջադրելուց հետո մեղադրյալները երբևէ ըստ էության հարցաքննության չեն ենթարկվել:

Հաշվի առնելով օրենքով մեղադրյալին ներկայացվող պահանջները, Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը այսօր՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 10-ին ներկայացել են քննչական մարմին: Այնտեղ, ինչպես արդեն սպասվում էր, նրանց առաջին հերթին ծանոթանալու նպատակով ներկայացվել են փորձաքննությունների եզրակացությունները:

Նրանք հրաժարվել են եզրակացություններին ծանոթանալուց, ինչպես նաև հայտարարել են, որ դիտարկվող քրեական գործը քաղաքական պատվեր է, ուստի հրաժարվում են նաև ցուցմունք տալուց:

Բացի այդ՝ քննչական մարմինն անմարդկային և անօրինական մոտեցում է ցուցաբերել գործով մեկ այլ մեղադրյալի՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ: Վերջինս բանավոր կերպով քննչին խնդրել է հարցաքննության կանչել մեկ ուրիշ օր, քանի որ առողջական վիճակի պատճառով շտապ բուժզննում անցնելու կարիք ունի, սակայն քննիչը պնդել է և սպառնացել, որ չներկայանալու պարագայում նրա խափանման միջոցը կփոփոխվի և որպես խափանման միջոց կընտրվի կալանավորումը:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում