Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Ինչու հայաստանյան իրադարձությունները հնարավոր չեն Ռուսաստանում. Snob.ru

Snob.ru կայքն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին և գրում է, թե ինչու հայաստանյան դեպքերը հնարավոր չեն Ռուսաստանում:

Հայաստանի էլեկտրական ցանցերը պատկանում է ռուսական ընկերության: Բավական փոքր երկրում, որտեղ կա ժամանակակից ատոմային էլեկտրակայան, կան նաև այլ տիպի էլեկտրակայաններ: «Բայց էլեկտրաէներգիան վերցված է ժողովրդից և վաճառվում է արտասահմանին՝ Վրաստանին, Իրանին, Թուրքիային: Երկրում ոչ մի ժամանակակից ձեռնարկություն չկա, որոնք մեծ քանակի էներգիա կսպառեին: Բայց հանկարծ դրա պակաս է նկատվում: Հայ ժողովուրդը, հասարակ մարդիկ, որոնց բախտը չի բերել, որ հարուստ լինեն կամ նախկին ԿԳԲ-ական, տուժում են խոշոր կորպորացիաների պատճառով»,- ասվում է հոդվածում:

«Հայաստանյան իրադարձությունները սոցիալական բողոք էին ռուսական ծագմամբ իշխող տնտեսական օլիգարխիայի կամայականության դեմ: Հայերը հրաշալի մատական ազգ են, ուստիև նրանք փողոց դուրս եկան առանց Արևմուտքի կողմից որևէ «օգնության», թեև ինչ-որ մեկը պնդում է, որ առանց ԱՄՆ-ի չի եղել: Երևի ինչ-որ արևմտյան հիմնադրամներ կարող էին օգտվել դրանից, բայց ցուցարարների դուրս գալու պատճառը վարչակարգը տապալելու ցանկությունը չէր, այլ զգացողությունը, որ իրենք կարծես աղբ լինեն խոշոր բիզնեսի ոտքերի տակ»,- գրում է կայքը:

«Բավական է լինել Հայաստանում և Երևանում՝ տեսնելու համար մայրաքաղաքի հարուստ թաղամասերի և մնացած աղքատ երկրի տարբերությունը, որտեղ մարդիկ սպառվում են ինչ-որ ծիրան աճեցնելով, որ ծայրը ծայրին հասցնեն»,- նշվում է հոդվածում: Բայց, ախր, Երևանի «երիտասարդ բուրժուազիան է դուրս եկել փողոց» հարցադրաման ի պատասխան՝ հեղինակն ասում է. «Ամենաաղքատ շերտերը երբեք հեղափոխության շարժիչ չեն եղել, նրանք այն մարդիկ են, ում սոցիալ- էթիկական գիտակցությունը բարձր զարգացած է: Հայ քաղաքական գործիչները հիմար չեն, ուստի ընդառաջ գնացին ժողովրդին: Քանի որ թեև հայերը բաժանված են տարբեր խմբերի, նրանք, միևնույն է, ընտանիք են»:

«Ինչո՞ւ նույն իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք Հայաստանում, հնարավոր չէ Ռուսաստանում»,- հարցնում է հեղինակը:- Որովհետև առաջին՝ մեր եկամուտներն ավելի բարձր են, քան հայերինը, նաև բնակչության իներտությունն է ավելի մեծ: Բնակչությունն ատոմացված է: Հայաստանում բողոքի շարժումը պետական ԶԼՄ-ների մակարդակով արգելափակելը կամ մարգինալացնելը շատ ավելի բարդ է, իսկ ցուցարարների հետ հաշվի չնստել ընդհանրապես հնարավոր չէ: Մեծ է հավանականությունը, որ բարիկադի այն կողմում կանգնած լինի ոստիկաններից մեկի հարազատը: Իսկ Ռուսաստանում ոստիկաններն ու ցուցարարները շատ ավելի են օտարացած իրարից: Այստեղ կարելի է Վլադիվոստոկից Հատուկ նշանակության ոստիկանության ջոկատներ Մոսկվա տանել: Ռուսաստանի հսկայական տարածությունը իշխանությունների և կորպորացիաների գործողությունների անվերահսկելիություն է ստեղծում: Այստեղ գիտակցաբար ոչնչացված են քաղաքական կուսակցությունները, մինչդեռ Հայաստանում ազգայնական Դաշնակցությունը արդեն 100 տարուց ավելի գոյություն ունի: Հայաստանում կուսակցությունները ֆեյք կազմավորումներ չեն, լուրջ քաղաքական ինստիտուտներ են, որոնք մեծ մոբիլիզացիոն ներուժ ունեն: Դժվար թե նրանք Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնում են իրենց ծրագրերն ու քաղաքական գործողությունները: Այնտեղ իրական ընդդիմություն կա: Ռուսաստանում մոբիլիզացնող ինստիտուտներ չկան. այստեղ կուսակցությունները պետության կամ խոշոր մոնոպոլիստների հավելված են: Զանգվածային հեռուստատեսությունը համախմբող տարր չէ, այն օրակարգում չի դնում կարևոր սոցիալական խնդիրներ, այլ հակառակը՝ թմրեցնող գործիքի դեր է խաղում և աշխատում է «չքորել այնտեղ, որտեղ քոր է գալիս» սկզբունքով, ինչպես ասել է Սուրկովը: Հայաստանում չեն վախենում քորել»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում