Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը «Պորտու»-ից «Ատլետիկո» է տեղափոխվել 35 մլն եվրոյով։
Infostrada-ի փոխանցմամբ՝ Մարտինեսը պորտուգալական ակումբի 9-րդ ֆուտբոլիստն է, որի տրանսֆերը վաճառվել է 30 մլն-ից ավելի գումարով։
Այս ցուցանիշով «Պորտու»-ն առաջատար է համաշխարհային ֆուտբոլում։ Ոչ մի այլ թիմ 5-ից ավելի ֆուտբոլիստ չի վաճառել 30 մլն եվրո և ավելի գումարով։