Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վերահաստատեցինք, որ ՀՀ-ն եղել և մնում է հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանությանը. Նալբանդյան

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ է անում, հրավիրում է ցուցարարներին երկխոսության. այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան «Սպուտնիկ» ռադիոկայանի հարցին՝ կապված երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ցույցերի հետ, Մինսկում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

– Պարո՛ն նախարար, չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ՝ հանրությանը պառակտելու նպատակով:

– Անկեղծ ասած՝ այդքան էլ լավ չհասկացա՝ ինչ նկատի ունեք տվյալ պարագայում՝ ասելով «երկակի ստանդարտներ»: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ է անում, հրավիրում է ցուցարարներին երկխոսության: Այս առումով ընդունվեցին որոշակի որոշումներ: Կառավարության կողմից որոշում կայացվեց փոխհատուցել թանկացումները նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ եկամուտ:

Այնուհետև առաջարկվեց աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ միջազգային անկախ փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որովհետև ցուցարարների կողմից որոշակի դժգոհություն, անվստահություն կար՝ այդ ընկերության նկատմամբ: Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչ աուդիտի ավարտը, որը լույս կսփռի, կպատասխանի հասարակությանը հուզող հարցերին, կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը:

Այնպես որ, կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Այդ մասին կոչ են անում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները: Նրանց կողմից արտահայտված անհանգստությունը մենք դիտարկում ենք որպես աջակցություն մեր երկրում ժողովրդավարական գործընթացին: Մենք մեր հերթին վերահաստատեցինք, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, հիմնարար ժողովրդավարական ազատություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում