Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Պահանջները նույնն են, բայց գործելու մեխանիզմները և ձևաչափն է անհասկանալի. Մաքսիմ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

– Մաքսիմ, շարժման առաջին օրից  Դուք և Ձեր ընկերները խուսափում էիք  շարժումը կուսակցականացնելուց կամ քաղաքականացնելուց: Հիմա, երբ ձևավորվել է քաղաքացիների համակարգող խումբ, որտեղ կան նաև կուսակցականներ, շարժումը կուսակցականացնելու վտանգներ տեսնո՞ւմ եք:

– Այո, ի սկզբանե հայտարարել ենք, որ չպետք է քաղաքականացնել պայքարը: Իսկ քաղաքացիների համակարգող խմբի անդամներից գրեթե ոչ մեկին չենք ճանաչում, անունները մամուլում ենք կարդացել՝ բացառությամբ երկու հոգու՝ Նարեկի և Դավիթի: Ամեն դեպքում պահանջներն այս պահին նույնն են, իսկ թե հետագայում որքանով կկուսակցականացվի կամ կքաղաքականացվի, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում այս պահին պահանջները նույնն են: Այսօր Բաղրամյան պողոտայում եմ եղել, պահանջները դեռ չէին փոխվել:

– Իսկ դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք այս նոր ձևավորված քաղաքացիների համակարգող խմբում:

– Ոչ:

– Բայց չէ՞ որ պահանջները,  ինչպես նշեցիք, նույնն են, այդ դեպքում ի՞նչն է խանգարում ձեզ միանալ նրանց:

– Պահանջները նույնն են, բայց գործելու մեխանիզմները, խմբերը և ընդհանրապես ձևաչափն է անհասկանալի:

– Ի նկատի ունեք՝ այլևս հորիզոնական տարբերակո՞վ չեն որոշումները կայացվում:

– Ճիշտն ասած, քանի որ մեխանիզմին ծանոթ չեմ, չեմ կարող հստակ ասել՝ գործում է, թե ոչ: Կարծում եմ՝ մոտակա օրերին կերևա՝ ինչ մեխանիզմով է աշխատում, և ինչ կերպ են որոշումներ կայացվում: Ըստ դրա էլ ամեն ինչ պարզ կլինի:

– Համակարգող խմբում կան արևմտամետ երկու կուսակցությունների անդամներ: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ կօգնի կամ որքանո՞վ կխանգարի շարժմանը:

– Չեմ կարող ասել: Դրանք այնպիսի խնդիրներ են, որ ժամանակը ցույց կտա, և բոլորն էլ կտեսնեն ՝ որքանով կօգնի կամ որքանով կխանգարի, կամ՝ որևէ բան կփոխվի՞, թե՞ ոչ: Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Իսկ ապագայի հետ կապված որևէ մեկն այս պահին հստակ չի կարող ասել՝ ինչ կլինի:

– Շատերի գնահատմամբ՝ շարժումը մարում է, այլևս չկան մեծաքանակ մարդիկ, ինչպես առաջին օրերին էին:

– Անկեղծ ասած, ընդհանրապես զերծ եմ մնում որակումներ տալուց: Ամեն դեպքում այս պահին ունենք շարժում, պայքար, և եթե անգամ քսան հոգի էլ մնան, իրենք պայքարող  ժողովուրդ են, և չի կարելի մարում  համարել, որովհետև համոզված եմ, որ ցանկացած պահի ժողովուրդը դուրս կգա փողոց:

– Սերժ Սարգսյանի որոշումը ձեզ չբավարարեց: Իշխանությունն իր այս քայլով փորձեց պառակտե՞լ շարժումը: Ի՞նչ խաղ խաղացին շարժման գլխին:

– Խաղ եղավ, բայց թե ում կողմից և ինչ խաղ, կարծում եմ՝ բոլորս տեսանք, և ակնհայտ էր: Մնացած մանրամասները՝ խաղի հետ կապված, թե ոնց տարվեց այդ խաղը, համոզված եմ, դեռ բացահայտվելու է, իսկ այն, որ կար խաղ, ակնհայտ էր:

– Իսկ այն, որ շարժումը լիդեր չուներ, չկար գործողությունների ծրագիր, սա խանգարո՞ւմ էր, թե՞ օգնում շարժմանը:

Կարծում եմ՝ սա ճիշտ տարբերակ էր, որովհետև, ինչպես տեսանք, արդյունքը բավականին լավն էր: Հուսամ, որ այս դեպքում էլ լավ կլինի, ամեն դեպքում շատ  ուզում եմ, որ շարունակվի նույն ձևով և մեծանա շարժումը, որովհետև այստեղ ոչ ես և ոչ էլ «Ոչ թալանին» խմբից որևէ մեկը դուրս չենք եկել փողոց  ինքնահաստատվելու կամ ինքնագովազդ անելու: Այստեղ էականը խնդրի լուծումն է: Եթե նման կերպով կկարողանան հասնել խնդրի լուծմանը, միայն ողջունելի է բոլորիս կողմից, որովհետև մեզ համար կարևորն այն է, որ խնդիրը լուծվի, պահանջները կատարվեն, ոչ ավելի:

Ի՞նչ գործողությունների ծրագիր ունեք այս պահին:

Իհարկե՝ կա, աուդիտի մասով քննարկումներ են անցկացվում մասնագետների հետ՝ հասկանալու համար՝ պե՞տք է արդյոք մասնակցել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ կտա այդ աուդիտը մեր ժողովրդին, ինչի՞ կհասնենք դրանով: Հիմա ավելի շատ դրանով ենք զբաղված, բայց դա չի նշանակում, որ փողոցային պայքարն ընդհանրապես դադարեցված կամ վերջացած է: Ցանկացած պահի «Ոչ թալանինը» նորից կարող է նախաձեռնել և դուրս գալ փողոց՝ աչքի տակ ունենալով և անպայման ակտիվորեն մասնակցելով նաև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցին:

– Ի՞նչ տվեց Ձեզ այս շարժումը:

– Առաջին հերթին տվեց շատ ընկերներ, տվեց շատ ավելի մեծ հույս՝ առաջ գնալու, շարժվելու, տվեց համոզմունք, որ փողոցը պայքարի ճիշտ ուղի է, և փողոցում միասնական պայքարելու դեպքում հաստատ կհասնենք մի շարք խնդիրների լուծման: Տվեց նաև ինքնավստահություն:

Հիշեցնենք, որ երեկ, ուշ երեկոյան, Բաղրամյան փողոցում կազմվեցին 10 հոգուց բաղկացած խմբեր, որոնք այսուհետ վարչական աշխատանքներ են իրականացնելու: Մասնավորապես՝ նրանք հասարակության հետ կապերի, իրավաբանական, արագ արձագանքման և այլ աշխատանքներ կիրականացնեն:

Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը, Դավիթ Սանասարյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում