Ժոան Լապորտան, ով առաջադրել է թեկնածությունը «Բարսելոնա»-ի՝ հուլիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում, նշել է ակադեմիայի հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը։ Լապորտան մասնավորապես նշել է Լիոնել Մեսսիին։
«Մեսսին ու նրա նմանները հայտնվում են նվիրյալների ջանքերի ու բնավորության արդյունքում։ Դա բարդ աշխատանք է։ Ակումբի բոլոր սաները չէ, որ համալրում են հիմնական թիմը։
Բայց մենք գոհ ենք, որ դաստիարակում ենք առնվազն վարպետների։ Միայն կանտերայի հետ ճիշտ աշխատանքի արդյունքում կարելի է հիմք ստեղծել հաջորդ հաջող տասնամյակի համար»,- հայտարարել է Լապորտան։