Առնվազն 70 մարդ անհետ կորել է, ևս 34-ը զոհվել են Ֆիլիպիններում լաստանավի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղի հեռուստատեսությունը։
Հաղորդվում է, որ 173 ուղևորներով նավը ուղևորվել է Օրմոկ քաղաքի նավահանգստից Կամոտես կղզիներ։ Ափից 200 մետր հեռավորության վրա նավը թեքվել է, այնուհետև շրջվել։
Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել մոտ 60 մարդու։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։