Kulturologia.ru-ի փոխանցմամբ՝ Կոպենհագենի փողոցներում կարելի է հանդիպել վիթխարի զվարճալի քանդակների, որոնք պատրաստված են բնափայտից: Հեղինակն ամեն օր շրջում է քաղաքում՝ փնտրելով դեն նետված տախտակներ, որով և նա ոչ միայն քաղաքաբնակներին պատճառում է գեղագիտական հաճույք, այլև քաղաքը մաքրում ավելորդ աղբից:
Դանիացի նկարիչ Thomas Winther-ը մեծապես սիրում է աշխատել փայտի հետ: Նա որոշակի հետևողականությամբ միմյանց է միացնում տախտակները և վերջին հաշվով ստանում հիանալի քանդակ: Թոմասը դեռևս մանկուց է սիրել ստեղծագործել:
Նա հաճախ պատրաստել է փայտե տնակներ, ինչն էլ արդյունքում հանգեցրել է նրան, որ նա դառնա հյուսն: Սակայն քոլեջում մի քանի ամիս սովորելուց հետո Թոմասը հասկացել է, որ տաղտկալի է պարզապես փայտ մշակելը, և 2005 թվականին հաճախել է դիզայներական դպրոց: