Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը փոխարինող են փնտրում Սերխիո Ռամոսին, ով կարող է փոխել ակումբային գրանցումը։
Մադրիդյան ակումբի տեսադաշտում են Նիկոլաս Օտամենդին ու Մեհդի Բենատիան, ովքեր հանդես են գալիս համապատասխանաբար «Վալենսիա»-ում ու «Բավարիա»-ում։
Ռամոսի ապագան շարունակում է հարցականի տակ մնալ մադրիդյան ակումբում։ Նա պահանջում է 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ, ինչն ակումբը պատրաստ չէ ապահովել։
Իսպանացին թիմի ղեկավարությանը խնդրել է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը, որը պատրաստ է 40 մլն եվրո վճարել տրանսֆերի դիմաց։