Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարցրեք ԱՄՆ հյուպատոսին-5․ ԱՄՆ ներգաղթային և վիզաների վերաբերյալ ձեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսը

«Առաջին լրատվական»-ը ամիսը մեկ անգամ ընթերցողին հնարավորություն է տալիս իրեն հետաքրքրող հարցերով դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Տուին, ում պատասխանները կհրապարակվեն թերթում և մեր կայքում: Հարցերը կարող են առնչվել ԱՄՆ մուտքի վիզաներին ու ԱՄՆ ուղևորություններին: Միացյալ Նահանգները Հայաստանից ժամանած այցելուներին առաջարկելու շատ բան ունի` կարող եք ծանոթանալ ԱՄՆ պատմությանը, մշակույթին, ճաշակել ամերիկյան ուտեստներն ու գինիները, տեսնել ԱՄՆ ճարտարապետությունը, լինել ծովափնյա հանգստավայրերում ու ազգային պարկերում: Կարող եք նաև ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ հյուպատոսին ուղղված մեր հարցերն ու նրա պատասխանները:

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում  ԱՄՆ հյուպատոսը: Ամեն ամիս  ես պատասխանում եմ  ԱՄՆ մուտքի վիզաների ու ներգաղթային գործընթացների վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերին: Շնորհակալ եմ ձեր ուղարկած հարյուրավոր հարցերի  համար: Խնդրում եմ հարցն ուղարկելիս ներառել նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում ձեր հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում, իմ գրասենյակը ուղղակիորեն պատասխանի ձեզ:

Վիզաների հետ կապված հարցերը պարզ ու հասարակ չեն, երբեմն մենք արտառոց  իրավիճակներում ենք հայտնվում: Այսօր կուզենայի անդրադառնալ նման իրավիճակներին վերաբերող հարցերին:

Վերջերս համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունեցանք, որոնք անդրադարձան աշխարհում ԱՄՆ մուտքի վիզաների ու օտարերկրյա անձնագրերի թողարկման համակարգերի վրա: Խնդիրը չէր սահմանափակվում վիզայի մի քանի տեսակներով կամ մի քանի երկրով: Մենք հայցում ենք ԱՄՆ ուղևորվողների ներողամտությունը և ուզում եմ շեշտել, որ, մեր սահմանների պաշտպանությունն ապահովելով հանդերձ, մենք ամեն ինչ անում ենք օրինական ուղևորությունները դյուրացնելու համար: Թեպետ համակարգում տեղ գտած խնդիրների պատճառով վիզայի որոշ հարցազրույցներ չեղարկվել են, մենք հարցազրույցի հավելյալ տեղեր ենք հատկացրել, նաև մեր սովորական աշխատանքային ժամերից դուրս:

Հարց. Ինչպե՞ս է սա անդրադառնում վիզայի ընթացակարգերի վրա: Հնարավո՞ր է վիզան տպել առանց այդ համակարգի:

Համակարգերը, որոնց միջոցով մենք անցկացնում ենք պահանջվող ստուգումներ ազգային անվտանգության հարցերի հետ կապված, այս պահին տեխնիկական խնդիրներ ունեն: Արդյունքում, մենք չենք կարող տպել վիզաներ: Մենք չենք կարող շրջանցել նախքան վիզայի տրամադրումը կատարվելիք ստուգումների վերաբերյալ օրենքի պահանջները: Եթե տվյալների համակարգերի հետ կապված այլ հարցեր ունեք, կարող եք այցելել դեսպանության կայքը:

Հարց.  Գրին քարտի խաղարկությանը գրանցվելու հայտում սխալ է թույլ տրվել.  ազգականս  իմ անունից լրացված գրանցման հայտում չի ներառել երեխայիս:  Ինչպե՞ս կարող եմ ուղղել այդ սխալը: Հնարավոր՞  է, որ դա մերժման պատճառ դառնա:

Ցավոք, գոյություն ունեցող երեխային կամ ամուսնուն/կնոջը հայտում չներառելը ավտոմատ կերպով հանգեցնում է ներգաղթային վիզայի մերժման: Այդ սխալն ուղղել հնարավոր չէ և կարևոր է հիշել, որ այդ հիմքով մերժման մասին դուք կկարողանաք իմանալ միայն այն բանից հետո, երբ կատարել եք ներգաղթային վիզայի համար պահանջվող վճարումները, որոնք վերադարձման ենթակա չեն: Կրկին ու կրկին ուզում եմ շեշտել, որ գրանցման հայտում անպայմանորեն պետք է նշել 21 տարին չլրացած ու չամուսնացած բոլոր երեխաներին՝ անկախ այն հանգամանքից նրանց ձեզ հետ են ապրում կամ պատրաստվում են ԱՄՆ մեկնել, թե ոչ: Երեխա ասելիս նկատի ունենք կենսաբանական երեխաներին, որդեգրած երեխաներին և խորթ երեխաներին:

Գրանցման դիմումը ներկայացնելուց հետո ծնված երեխան որևէ խնդիր չի առաջացնում և կարող է ավելացվել ներգաղթային վիզայի հիմնական դիմումին:

Հարց Ա. Գագարովից. Ես փախստական եմ և գտնվում եմ Հայաստանի Հանրապետությունում: Ինչպե՞ս կարող եմ որպես փախստական ստանալ ԱՄՆ ներգաղթային վիզա:

Շնորհակալություն այս հարցի համար, պ-ն Գագարով: Տեղյակ եմ, որ Հայաստանում կան շատ փախստականներ ու լիովին հասկանում եմ ձեր դրությունը: Ձեր հարցը պարզ է, բայց այս հարցին կարելի է մի քանի ձևով պատասխանել: Նախ, ԱՄՆ ներգաղթային վիզաներ տրվում եմ միայն այն անձանց, ովքեր ունեն ԱՄՆ-ում գտնվող ընտանիքի անդամներ կամ գործատու: Եթե կա ընտանիքի անդամ կամ գործատու ԱՄՆ-ում, որը ձեզ համար միջնորդագիր է ներկայացնում ներգաղթային վիզայի համար, ապա այդ պարագայում փախստականի կարգավիճակը որևէ նշանակություն չունի:

Երկրորդ, «փախստականի կարգավիճակով» ԱՄՆ ում հայտնվելու համար ձեզ անհրաժեշտ կլինի «ուղեգիր» դեպի  Փախստականների ընդունման ԱՄՆ ծրագիր (USRAP):  Այն Հայաստանում գրասենյակ չունի: Փախստականների ընդունման ԱՄՆ ծրագրի ուղեգրեր սովորաբար տրվում են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վերաբնակեցման ճամբարների կամ իրավասու հասարակական կազմակերպությունների կողմից: Ինչքանով տեղյակ եմ՝ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարը Հայաստանում վերաբնակեցման ճամբար չունի:

Կարևոր է նաև նշել, որ ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն այն անձը, ով հեռացել է իր երկրից ավելի բարեկեցիկ կենսապայմաններ գտնելու համար, չի համարվում փախստական. այս մարդիկ հայտնի են նաև որպես տնտեսական միգրանտներ: ԱՄՆ օրենսդրության համաձայն փախստականների վերաբնակեցման ծրագրում չեն կարող ներառվել այն մարդիկ, ովքեր քաղաքացիական պատերազմի կամ տարերային աղետների հետևանքով են փախուստի դիմել իրենց բնակավայրերից:

Շնորհակալություն հարցերի համար, շարունակեք գրել մեզ և մենք սիրով կանդրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ թողարկումներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում