Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Հռոմում մեկնարկում է Infiorata ծաղկի փառատոնը: Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակը լցվել է ծաղիկներով ու ծաղկաթերթերով:
Ծաղիկների փառատոնը Իտալիայի մայրաքաղաքում կազմակերպվում է միայն 2011 թվականից, սակայն նման տոն անցկացնելու ավանդույթն ունի բավական հին արմատներ: Այդ արմատները ձգվում են մինչև 17-րդ դար և վերստին Իտալիայի մայրաքաղաք: Հայտնի է, որ Infiorata ծաղկի փառատոնն անցկացվում է Իտալիայի տարբեր քաղաքներում: