Թուրինի «Յուվենտուս»-ի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում վաճառել Պոլ Պոգբայի տրանսֆերը:
«80 մլն եվրոյի առաջարկ ենք ստացել, բայց չենք վաճառի Պոգբային: Այս մասին հայտարարում եմ վստահաբար»,- հայտարարել է Մարոտան:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ կատալոնական ակումբը մտադիր է 80 մլն եվրո վճարել Պոգբայի տրանսֆերի դիմաց: Թիմը կիսապաշտպանին կարող է հայտավորել միայն 2016թ. ամռանը, երբ կլրանա տրանսֆերային արգելքի ժամկետը:
«Բարսելոնա»-ն Պոգբային 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ է առաջարկել: