Նախորդ տարվա սեպտեմբերին Burberry ղեկավարությունը հանրությանն է ներկայացրել My Burberry օծանելիքի գովազդային արշավը, որում գլխավոր դերերը պատկանում են Կառա Դելևինին ու Քեյթ Մոսին։ Ինչպես հայտնում է Spletnik.ru-ն, գրեթե մեկ տարի անց նրանք ստացել են նոր առաջարկ:
Գովազդի հեղինակը դարձյալ Մարիո Տեստինոն է: Առաջին հայացքից տեսանյութը քիչ բանով է տարբերվում նախորդից, սակայն ամեն դեպքում կան որոշակի փոփոխություններ: