Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 29-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց 40 մլն եվրո վճարել:
«Գիտեմ, որ Ռամոսը «Ռեալ»-ի ղեկավարությանը խնդրել է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը: Միակ բանը, որ Ռամոսը ցանկանում է` «Ռեալ»-ից տեղափոխվել «Յունայթեդ»:
Վերջին տարիներն անհաջող են «Ռեալ»-ի համար: Հիմա մարդիկ թիմից հեռանում են ոչ թե փողի, այլ այն պատճառով, որ չեն զգում ակումբի սերը»,- Կալդերոնի խոսքերը մեջբերում է BBC-ն: