Գրեմմի մրցանակակիր Ռիհաննան դարձել է ձայնագրման արդյունաբերության առաջատար, քանի որ նրա վաճառած սինգլների ընդհանուր քանակը հասել է 100 մլն օրինակի։ Այս մասին ասվում է Ձայնագրման արդյունաբերության ամերիկյան ասոցիացիայի կայքում։
27-ամյա երգչուհին գլխավորել է թողարկված սինգլների համար առավել մեծ քանակությամբ մրցանակ ստացած արտիստների ցուցակը։
Երկրորդ և երրորդ տեղերում են Թեյլոր Սվիֆթն ու Քեթի Փերին։
Նշվում է, որ վարկանիշում հաշվի է առնվում ԱՄՆ-ում վաճառված սինգլների քանակը։ Ռիհաննան 10-ամյա կարիերայի ընթացքում թողարկել է 37 սինգլ։
«Դա պատմական նվաճում է և արտակարգ կարիերայի վկայություն»,- հայտարարել է Քերի Շերմանը՝ ասոցիացիայի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։