Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլյա»-ի, գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն AS_ի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին:
«Ընդհանրապես չեմ հասկանում Ռաֆայել Բենիտեսի` «Ռեալ»-ում ապագայի մասին կասկածանքով խոսողներին: Նրան թիմ են հրավիրել մանրամասն վերլուծությունների և երկար մտածելու արդյունքում: Ֆլորենտինո Պերեսը չէր կարող հենց այնպես տալ Բենիտեսի անունը:
Հաճելի է, որ անունս կապում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հետ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դեռ պատրաստ չեմ գլխավորել «Ռեալ»-ը:
Աստիճանաբար հարստացնում եմ գիտելիքներիս պաշարը: Այն դեռ բավական չէ նման պատասխանատվություն ստանձնելու համար»: