Spletnik.ru փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զրկվել է ևս մեկ գործընկերոջից: Այս անգամ միլիարդատերը դադարեցրել է համագործակցությունը Macy’s առևտրի խոշոր ցանցի հետ: Պայմանագրի խզման պատճառը մեքսիկացիների հասցեին Թրամփի արած մի շարք արտահայտություններն են:
Իր համակիրների առջև ելույթ ունենալիս Թրամփը Մեքսիկայի բնակիչներին մեղադրել էր բռնությունների մեջ. «Մեքսիկան մեր երկիր է ուղարկում թմրանյութեր, բռնաբարողների ու հանցագործների: Ես հարավային սահմանին կկառուցեմ մեծ պատ և Մեքսիկայի կառավարությանը կստիպեմ վճարել դրա համար»:
Macy’s-ի ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թրամփի դիրքորոշումը. «Մենք Դոնալդ Թրամփի արտահայտությունների պատճառով որոշել ենք դադարեցնել նրա հետ գործարար կապերը: Նրա դիրքորոշումը չի համապատասխանում մեր ընկերության ընդունած արժեքներին»: