Պարենի համաշխարհային ծրագիրը ստիպված է կրկնակի կրճատել Լիբանանում սիրիացի փախստականներին սննդամթերքներով մատակարարումը: Պատճառը ֆինանսավորման պակասն է՝ հայտնում է Associated Press-ը:
ՄԱԿ-ի կառույցում չեն բացառել, որ մոտ ժամանակներս ստիպված կլինեն ամբողջովին դադարեցնել Հորդանանում սիրիացի փախստականներին սննդի մատակարարումը:
Փախստականներին օգնելու համար այսօրվանից մինչև սեպտեմբեր Պարենի համաշխարհային ծրագրին անհրաժեշտ կլինի 139 մլն դոլար:
Լիբանանն ու Հորդանանը ևս 3 մերձավորարևելյան երկրների հետ մոտ 4 մլն սիրիացու են ապաստան տվել:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011թ. գարնանից: