Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

«Բաղրամյանի» հակասական պատկերը

Բաղրամյան պողոտան վերածվել է Հայաստանի զարկերակի, ինչը, սակայն, ամենևին չի կարող ողջունելի լինել, չնայած առաջին հայացքից այն ուրախալի հանգամանքին, որ հասարակությունն, այնուամենայնիվ, շարունակում է պահել իր դիրքերը: Դիրքերն այստեղ ամենևին ֆիզիկական իմաստ չէ, որ ունեն: Հասարակությունը Բաղրամյան պողոտայում արձանագրում է իր սուբյեկտությունը: Սրան զուգահեռ, սակայն, պետք է խոստովանել, որ այդ սուբյեկտությունը բավական թույլ է և չափազանց թույլ է հատկապես այն մարտահրավերների ֆոնին, որոնց առաջ կանգնած է Հայաստանը: Այսինքն՝ Բաղրամյան պողոտան մի կողմից ցույց է տալիս, որ Հայաստանի զարկերակը կա, Հայաստանն անկենդան չէ, մյուս կողմից՝ այդ զարկերակն անբավարար է Հայաստանի դիմադրունակության համար: Իսկ դիմադրունակություն պահանջվում է ոչ թե վաղը, այլ հենց այսօր, ամեն վայրկյան:

Այս տեսանկյունից առկա պատկերն իսկապես հակասական է: Միաժամանակ այն օբյեկտիվ է: Հայաստանում ինստիտուցիոնալ վակուում է բոլոր իմաստներով: Չեն գործում պետական ինստիտուտները, նկատի ունենք հանրային շահի տեսանկյունից գործունեությունը, և չեն գործում նաև քաղաքական-հասարակական ինստիտուտները, համենայնդեպս՝ անհրաժեշտ արդյունավետությամբ: Նման պայմաններում բնական է, որ զարկերակը ուժեղ լինել չէր կարող, և դրա գոյությունն արդեն իսկ մեծ բան է: Այդ իրավիճակում հանրությունը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքն ու կազմակերպել ինչ-որ բան: Ի՞նչ, առայժմ կարծեք թե որոշակի չէ, և երկու օր է Բաղրամյան պողոտայում ընթանում են քննարկումներ այդ ինչի շուրջ:

Ակնհայտ է մի բան՝ կարիք կա պահանջների վերաձևակերպման, որ կային մինչև հունիսի 27-ը: Ըստ որում՝ վերաձևակերպման կարիքն առաջացել է ոչ թե դրանց կատարված լինելու պատճառով,- կատարված-չկատարված դիլեման ժամանակավրեպ է,- այլ որովհետև ակնհայտ է այդ պահանջների հանդեպ հասարակական լայն հետաքրքրության բացակայությունը: Թե որոնք են պատճառները այդ հետաքրքրության նվազման, այլ հարց է, սակայն փաստ է, որ հետաքրքրությունը նվազել է: Հետևաբար՝ պետք է պահանջների վերաձևակերպում: Բոլորովին կարևոր չէ, որպեսզի հոծ զանգվածներ հավաքվեն Բաղրամյանում: Կարևոր է, որպեսզի Բաղրամյանում տեղի ունեցողը հասկանալի լինի դրանից դուրս գտնվողների համար: Ուժը քանակի մեջ չէ, այլ խնդրի ընկալման: Որքան լայն շրջանակով ընկալվի խնդիրը, այնքան ուժեղ է լինելու այն տարածքը, որտեղ խնդիրը կդրվի իշխանության առաջ:

Իշխանությունն էլ առայժմ դադարի փուլում է: Այստեղ էլ իրավիճակը միանշանակ չէ: Տարօրինակ կթվա, սակայն իշխանություններն էլ հենց այստեղ բախվել են ինստիտուցիոնալ ճգնաժամին: Պետական ինստիտուտների անկենսունակությունը իշխանություններին զրկել է հասարակության հետ հարաբերվելու հնարավորությունից: Իշխանության ինստիտուտները բոլորովին այլ են, ստվերային-կոռուպցիոն բնույթի և նրանց գործունեությունը արդյունավետ է տարածության մեջ: Բաղրամյանում տարածությունը խտացված է հասարակության փոքր, միաժամանակ կոռումպացվածությունից դուրս շրջանակի մեջ, և արդյունքում իշխանությունները հայտնվել են հարաբերվելու ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ: Այստեղ նույնիսկ խնդիրը համարժեքությունը չէ, այլ ընդհանրապես որևէ հարաբերության կոմունիկացիայի բացակայությունը: Դրա համար իշխանությունը որդեգրել է սպասման ռեժիմ:

Պատահական չէ, որ գրեթե համատարած լռություն է իշխանական շրջանակներում, և չկա որևէ մեկնաբանություն տեղի ունեցողի կապակցությամբ: Իշխանությունը սպասում է քաղաքացիների սխալին: Նախաձեռնությունն անցել է հանրությանը, բայց դա էլ իր հետ բերել է մեծ պատասխանատվություն՝ իշխանություններին հարաբերության ավանդական կոմունիկացիաներին վերադարձի հիմք չտալու համար:

Եթե պահվի այդ ստատուս քվոն՝ համալրվելով նոր և բառի ուղիղ ու պատկերավոր իմաստով «դրսին» ընկալելի պահանջ-բովանդակությամբ, ապա հնարավորություն կա, որ հասարակությունը իշխանությանը գուցե թե առաջին անգամ կստիպի գնալ ոչ կոսմետիկ փոփոխության՝ իր մոտ առաջացած ինստիտուցիոնալ ճգնաժամը չխորացնելու և ճակատագրականությունից հետ պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում