Լոնդոնի Sotheby’s աճուրդի տունը ժամանակակից և հետպատերազմյան շրջանի արվեստի գործերի երեկոյան վաճառքից ստացել է ռեկորդային՝ 130.4 մլն ֆունտ ստերլինգի շահույթ՝ գրում է RIA Novosti-ն:
«Դա Լոնդոնում Sotheby’s-ի պատմության մեջ ամենամեծ շահույթն է, որ ստացվել է ժամանակակից արվեստի գործերի վաճառքից: Նախորդ ռեկորդը կազմել է 123.5 մլն և սահմանվել է այս տարվա փետրվարին»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը:
«Այսօր վաճառքի դրված գործերի 78 տոկոսը նախկինում երբեք աճուրդի չի դրվել: Լոտերի 84.5 տոկոսը վաճառվել է»,- հավելել է նա: