Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները (Եվրախումբ) հավանության են արժանացրել բարեփոխումների վերաբերյալ Հունաստանի նոր առաջարկություններում փոփոխությունները: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
«Ֆինանսների նախարարներն ասել են, որ բարեփոխումների վերաբերյալ Հունաստանի նոր առաջարկությունները ճիշտ ուղղությամբ են, սակայն ֆինանսական արդյունքների ավելի շատ մանրամասներ են խնդրել»,- պարբերականը մեջբերում է նրա խոսքերը: