ԵՄ-ն ցանկանում է օգնել Հունաստանին, սակայն չի կարող դա անել բռնությամբ՝ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Եվրոպան ցանկանում է օգնել Հունաստանին, սակայն չի կարող որևէ մեկին օգնություն ցուցաբերել կամքին հակառակ։ Եկեք սպասենք հունական հանրաքվեի արդյունքներին»,- գրել է նա Twitter-ում։
Երեքշաբթի Հունաստանն ԱՄՀ-ին չի հատկացրել վարկային հերթական վճարումը։
Հունաստանին չեն բավականացնում միջոցներն իր արտաքին և ներքին պարտավորությունների ֆինանսավորման համար, իսկ ԵՄ գործընկերները պահանջում են նոր կոշտ բարեփոխումներ՝ վարկերի դիմաց։ Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հուլիսի 5-ին եվրոպացի վարկատուների առաջարկների վերաբերյալ հանրաքվե է նշանակել և կոչ արել ընտրողներին հրաժարվել այդ առաջարկներից։