Ռուսաստանի եվրոպական մասի բնակիչները հուլիսի 2-ի գիշերը երկնքում կտեսնեն Երկնագույն լուսին՝ գրում է Gazeta.ru-ն:
«Երկու-երեք տարին մեկ անգամ լիալուսինը ամսվա մեջ լինում է երկու անգամ: Այդ իրադարձությունն ավանդաբար անվանում են Երկնագույն լուսին: Սակայն դա չի նշանակում, որ դուք կտեսնեք երկնագույն լուսին: Այն կունենա նույն տեսքը, ինչ տարվա մյուս լիալուսինները: Դա պարզապես գեղեցիկ և պատկերավոր անվանում է՝ փոխառնված անգլերեն Once in a Blue Moon արտահայտությունից, ինչը նշանակում է «հազվադեպ, երբեք»»,- ասվում է հաղորդագրությունում:
Աստղագետները Երկնագույն լուսին են անվանում օրացուցային մեկ ամսվա ընթացքում երևացող երկու լիալուսինները: