«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է միջազգային որևէ հեղինակավոր ընկերության ներգրավել` ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու համար, նշվեց նաև, որ մինչ դրա ավարտը ՀՀ Կառավարությունն իր վրա է վերցնում էլէներգիայի բարձրացված սակագնի բեռը: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայտնեց, որ աուդիտը 3-6 ամիս կարող է տևել:
Իսկ ինչքա՞ն գումար է դուրս գրելու Կառավարությունը և որտեղի՞ց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, թե. «Գաղտնիք չկա. մի քանի աղբյուր է, քննարկում ենք, որոշում որ կայացնենք»: Իսկ գումարի չափի մասին ոչինչ չասաց:
«Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկներով ՀՀ Կառավարությունը ամսական միջինը 3.5 մլրդ դրամ պետք է հատկացնի ՀԷՑ-ին բարձրացված սակագնի դիմաց: Բայց քանի որ ՀՀ վարչապետը նախորդ օրը հայտարարեց, թե այդ գումարը պետբյուջեից չի հատկացվելու, հարց է ծագում՝ ուրիշ որտեղի՞ց: Ի վերջո, Կառավարությանը հասու են միայն պետբյուջեի միջոցները: Արդյո՞ք իշխանությունները որոշել են իրենց գրպանից տալ այդ գումարը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում