ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը դաշինք է կնքել «Ջեյշ էլ-Ֆաթհ» արմատական խմբավորման հետ, Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը գրավելու համար, հայտնում է Sputnik-ը: Այսօրվա դրությամբ Հալեպի և նրա շրջակայքի վերահսկողությունը բաժանված է զինված խմբավորումների և սիրիական բանակի միջև: Զինվորականները հսկում են տարածքի միայն 1/3-ը:
Նույն աղբյուրը հաղորդել է, որ Հորդանանի Դերաա շրջան են տեղափոխվել բրիտանական և հորդանանյան հետախուզության սպաներ: Արտասահմանյան փորձագետների հիմնական խնդիրը Դերաա քաղաքի վրա հարձակման հնարավորության ուսումնասիրումն է:
Չնայած նոր կազմավորված ահաբեկչական դաշինքի մեծ թվաքանակին, սիրիական բանակին հաջողվել է կանխել մասշտաբային հարձակումը, կատարելով երեք հաջող ռազմական օպերացիա, որի արդյունքում չեզոքացվել են ավելի քան 400 ծայրահեղականներ: Երրորդ հատուկ օպերացիայի ժամնաակ միանգամից սպանվել են տարբեր խմբավորումների 9 ղեկավարներ: