Երբեմն լավ հարաբերությունների պահպանման համար շատ քիչ բան է հարկավոր` մի քիչ շատ բարի խոսքեր, ժպիտ, ուշադրություն և խնամք: Այդ բոլորն ավելորդ քնքշություն համարելով, դուք նկատելիորեն փչացնում եք ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ, երբեմն էլ ուղղակի գնում դեպի ապահարզան: Այս մասին հայտնում է ladyhealth.com.ua-ը:
Հարգեք յուրաքանչյուր մարդու անձնական տարածությունը, թույլ տվեք նրան որոշ ժամանակ միայնակ մնալու: Հենց դռան շեմքից մի խնդրեք ամուսնուն խանութ գնալու կամ շանը զբոսանքի տանելու: Նա դա կանի ավելի ուշ, բայց հաճույքով:
Մի խուսափեք ֆիզիկական հպումներից` գրկեք, համբուրեք, շոյեք զուգընկերոջը, նույնիսկ ինչ-որ գործով զբաղվելիս:
Միշտ չէ, որ ընտանիքում կարևոր է սկզբունքայնությունը, թողեք ղեկավարելու ձեր սովորույթը, այլապես ռիսկի եք դիմում միայնակ մնալու: