ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի ստորագրի, եթե այն չհամապատասխանի իր պահանջներին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոշ Էռնեստին:
«Կողմերի միջև որոշ շատ լուրջ հակասություններ են մնում, և նախագահը շատ վճռական է տրամադրված դրա հետ կապված»,- ասել է Էռնեստը: Նրա խոսքերով՝ «վերջնական որոշում չի լինի» այն դեպքում, եթե այն չհամապատասխանի ԱՄՆ նախագահի սպասումներին: