ԱՄՆ-ը Կուբային չի վերադարձնի Գուանտանամոյի ռազմաբազան: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին:
«Չկան սպասումեր և չկա Կուբայում Գուանտանամոյի ծովածոցի վերարյալ ծրագիր»,- ասել է Քարթերը` պատասխանելով երկկողմանի հարաբերությունների վերականգնման հետ կապված հարցին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կուբան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Գուանտանամոյի ռազմաբազան: