ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանից պատժամիջոցները ժամանակավորապես հանելը դիտարկում է որպես խնդրի լուծման հնարավոր ուղի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իրանի դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունելու դեպքում պատժամիջոցների չեղյալ հայտարարելու մասին բանաձևը կերկարաձգվի յուրաքանչյուր 6-12 ամիսը մեկ անգամ:
Նա նաև ընդգծել է, որ տվյալ պահին բացակայում են պայմանավորվածությունները, սակայն առաջարկությունը գտնվում է բանակցությունների սեղանին: