Սինգապուրյան SDiX ադամանդի ներդրումային բորսան ստեղծում է ադամանդի աշխարհում առաջին առցանց առաքմամբ առևտրի հարթակը: Այդ մասին գրում է The Business Times-ը:
Հարթակը կաշխատի Սինգապուրում: Արևտուը կսկսվի 2015 թվականի սեպտեմբերին:
Նոր հարթակի թողարկումը թույլ կտա բորսայի տեխնոլոգիաներն օգտագործել ադամանդի նոր շուկայի ստեղծման շրջանակներում: Նրա տարբերակիչ առանձնահատկությունը կլինի գնային թափանցիկությունը և առցանց իրացումը: