Նավթի համաշխարհային գները նվազում են 4 տոկոսի սահմաններում, այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթվա ընթացքում մեծացել են 0.5 տոկոսով: Այս մասին վկայում են վաճառքի տվյալները:
Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ Brent մակնիշի նավթի օգոստոսի ֆյուչերսների արժեքը նվազել է 1.98 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 62.33 դոլար: WTI մակնիշ նավթի օգոստոսի ֆյուչերսների գինը նվազել է 3.73 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 57.25 դոլարի: