Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Որպես Ռուսաստանի հետ բանակցային ռեսուրս՝ այս շարժումից իշխանությունը քաղեց առավելագույնը և այն արդեն նրան պետք չէ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, այժմ ԱՄՆ-ում բնակվող Նաիրի Բադալյանը:  

Պարոն Բադալյան, Բաղրամյան պողոտայում ցուցարարները տևական ժամանակ պայքարում են: Սերժ Սարգսյանի որոշումը հանգուցալուծո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյոք սա պատային վիճակ չի՞ ստեղծում:

– Միանգամից ասեմ՝ այդ 7 դրամի բեռը ժամանակավորապես կառավարության վրա գցելը բացարձակապես հանգուցալուծում չէ: Ու բնավ ոչ այն պատճառով, որ ոչ մի տարբերություն չկա, թե առանձին քաղաքացուն ինչ ճանապարհով կկողոպտես՝ ճանապարհին դանա՞կը կդնես կոկորդին՝ դրամապանակը ձեռքից կառնես, աշխատավա՞րձը կխլես ձեռքից, թե՞ բանկային հաշիվը կմաքրազարդես: Բոլոր դեպքում էլ մարդը կողոպտված կլինի: Նույնն էլ այս դեպքում է՝ նրա աշխատավարձից հետ կստանաս, թե նրա հարկերից ձևավորված ու նրա այլ կարիքների սպասարկմանը կոչված միջոցներից՝ տարբերություն չկա, թե որ գրպանից կտանես:

Իշխանության այդ որոշումը ոչ միայն խնդրի լուծում չէ, այլև խնդրի լուծումը ձգձգելու և այդ խնդրի առաջ բերած շարժումը մեռցնելու տեխնոլոգիական քայլ է: Իշխանությունը դրանով փորձում է լուծել միայն Բաղրամյանը ցուցարարներից ազատելու խնդիր՝ շարժման հետագա քաղաքականացում թույլ չտալու համար: Առավել ևս, որ իր համար առավելագույնը, որպես Ռուսաստանի հետ բանակցային ռեսուրսի, այդ շարժումից իշխանությունն արդեն քաղել է, և այն արդեն ֆունկցիոնալ առումով իրեն այլևս պետք չէ: Ավելին՝ կրկնում եմ, իր համար այն հղի է քաղաքականացման վերածվելու հեռանկարով գլխացավանքի: Հակառակ դեպքում իշխանությունը նոր չէ, որ պետք է այդ միջազգային աուդիտը անցկացրած լիներ, ու նոր չէ, որ պետք է փորձեր հասկանալ, թե այդ ինչպես է լինում, որ էներգաարտադրության ընդհանուր չափի մեջ ամենաէժան՝ ատոմակայանի էներգիայի մինչև 43 տոկոս մասնաբաժնի պայմաններում մենք ԱՊՀ-ում ամենաթանկ էլէներգիան ենք ունենում, կամ ինչպես է լինում, որ Հայաստանից էլեկտրաէներգիա գնող Վրաստանը իր քաղաքացուն ավելի էժան է վաճառում մեզնից գնած էներգիան, քան այդ էներգիան առանց լրացուցիչ ևս մեկ վերավաճառողի ստացող հայաստանցին:  Այնպես որ՝ 7 դրամի բեռը պետական բյուջեի վրա դնելու և անժամկետ աուդիտներով խնդիրը մեռցնելու իշխանության այս որոշումը ավելի շատ նման է մազերը սանրելու միջոցով գլխացավը բուժելու փորձի:

Այս օրերին շատ է հնչում պայքարը չքաղաքականացնելու մասին: Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, վախենում շարժման քաղաքականացումից:

– Ըստ իս՝ շարժումը չքաղաքականացնելու այդ կոչերն անողները երկու պատճառ ունեն: Մի մասը համարում են, որ շարժման խնդիրը տվյալ դեպքում էլեկտրաէներգիայի թանկացման դեմն առնելն է ու 7 դրամի հարցը լուծելը: Նրանք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ էներգիայի թանկացումը հետևանք է, ոչ թե պատճառ: Այս դեպքում գուցե թե նույնիսկ առաջիկա պայքարում այդ 7 դրամի խնդիրը լուծվի: Բայց մոնոպոլիզացված տնտեսության պայմաններում անմիջապես հետո ու ինչու չէ՝ նաև այդ ընթացքում բազմաթիվ նոր անհրաժեշտություններ կառաջանան. ասենք՝ Մյասնիկյան փողոցում շարժում սկսել շաքարավազը 25 դրամով չթանկացնելու դեմ, Կոմիտասի պողոտայում շարժում սկսել աղբահանությունը սահմանված կարգով ու գնով իրականացնելու համար, Գայի պողոտայում հանրահավաքներ կազմակերպել հացի գինը 35 դրամով չթանկացնելու դեմ, Նժդեհի հրապարակում համազգային նստացույց հայտարարել՝ պահանջելով, որ  Շենգավիթի դատարանի իքս դատավորը նվազեցնի կաշառքի չափը, ու այդպես մինչև կատարյալ անհեթեթություն՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խստորեն հետևելով, որ հանկարծ «սադրիչները» «ՄԵՐ շարժումը» չքաղաքականացնեն: Այնպես որ՝ առանց պատճառների վերացման՝ հետևանքները չեն վերանա: Եթե մարմինն առողջ չէ ու մեջը խոց կա, գնում են բժշկի մոտ ու փորձում են ներքին հիվանդությունը բուժել: Շպարվելով կամ գեղեցիկ շոր հագնելով՝ ներքին հիվանդությունը չես հաղթահարի: Տվյալ դեպքում մարմինը Հայաստանի հիվանդ տնտեսական ու քաղաքական համակարգն է, ու առանձին վերցրած 7 դրամի հարց լուծելով՝ նրա ներքին խոցերը հաստատ չեն բուժվի: Երկիրը համակարգային բուժման կարիք ունի: Իսկ դրանք արդեն քաղաքական պահանջների դաշտում են:

Շարժման մասնակիցների մի փոքր շերտ էլ կա, որ այս ամենը հասկանում են, բայցև վախենում են, թե քաղաքական պահանջներ հնչեցնելու դեպքում Ռուսաստանին կտրուկ կնյարդայնացնեն, ու ուկրաինական Մայդանի սցենարով Երևանում տեղի կունենան շատ կոշտ ուժային հակազդեցություններ՝ ցուցարարների հանդեպ ուժային լուծումների կամ Ադրբեջանի հետ սահմաններին պատերազմի վերաբռնկման տեսքով: Այս տեսակետը որոշակի տրամաբանություն ունի, սակայն այդ պատճառաբանությամբ պայքարի քաղաքականացումից հրաժարվելը նույնպես քննության չի դիմանում: Դա նույնպես ոչ մի տեղ տանող ուղի է, քանի որ այդ դեպքում նշանակում է պարզապես համակերպվել ամեն կարգի անարդարությանը, «բեսպրեդելին» ու սեփական ստորացված վիճակին՝ միայն թե հանկարծ Ռուսաստանին (Սերժ Սարգսյանին, լիսկա չգիտեմինչյանին, մանվելին, շմայսին, նեմեցին…) չջղայնացնենք, որ ինքը մեզ «լավ աչքով նայի:

Այս մտայնության մյուս սխալն էլ այն է, որ հաշվի չի առնվում աշխարհում ուժերի ներկա հարաբերակցությունը: Պետք է նաև չգերագնահատել Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ կատարելու Ռուսաստանի հնարավորությունները: Ուկրաինական Մայդանը, որին Կիսելյովի «թեթև ձեռքով» այդքան վատ են վերաբերվում հայաստանցիների մեծամասնությունը, էապես փոխել է աշխարհում իրերի դրությունը և Ռուսաստանի հնարավորությունները՝ նաև հարևանների հանդեպ ապօրինություններ անելու ու դրանց աշխարհի վերաբերմունքի ու այդ վերաբերմունքի օպերատիվության առումով:

Այս շարժումը լիդեր չունի, յուրաքանչյուրն ինքն է ինքնակազմակերպվում: Սա որքանո՞վ դրական ազդեցություն կարող է ունենալ շարժման վրա:

– Այն, որ շարժումը լիդեր չունի ու ինքնակազմակերպվում ու ինքնակառավարվում է հորիզոնական կապերով, արդեն իսկ խոսում է շարժման ու նրա հիմքում ընկած հասարակական դժգոհության հասունացած լինելու մասին: Իշխանությունները, կարծում եմ, իրենք էլ դա հասկացան: Բայց այդ ընկալումը օգտագործում են ոչ թե շարժման հիմքում ընկած ու հասարակությանը փողոց հանած անարդարությունների ու դժգոհությունների պատճառները վերացնելու համար, այլ շարժումը մի քանի ջահելների ամբիցիաների պատերազմի վերածելու, պառակտելու և մարեցնելու համար: Հենց այդ պատճառով էլ վերջին 3 օրը իշխանության ու նրա համակարգած լրատվամիջոցների կողմից իրականացվում է մի ձեռքի մատներից էլ քիչ անփորձ երիտասարդներից «լիդեր» կռելու և ինքնակազմակերպված ու հորիզոնական կապերով ինքնակառավարվող շարժմանը պարտադրելու անթաքույց քարոզչություն: Եվ դա հաստատ շարժումն ավելի հզոր դարձնելու համար չէ, որ արվում է:

Կարծիք կա, որ Բաղրամյանում մնացած հանրույթը իրական սոցիալական հատվածն է, որ կրում է իր մեջ այդ խնդիրները: Համամի՞տ եք արդյոք:

– Ձեր այս հարցին կարելի է պատասխանել հետևյալ կերպ՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ շարժման առաջադրած խնդիրը իբր թե լուծած լինելու ձև արվեց՝ այդ խնդիրը մասնակիորեն դնելով պետական բյուջեի վրա ու, չգիտեմ, գուցե ինձ է այդպես միայն թվացել, նաև ոչ շատ քողարկված հնարավոր հետագա ու ոչ միայն այս հարցում համագործակցության առաջարկ արվեց «Ոչ թալանին» խումբը համակարգող երիտասարդներին, Բաղրամյան պողոտայում ավարտվեց ֆեյսբուքային ու ինստագրամային «սելֆիների» ու «իրենց ինքնությունը բացահայտել չցանկացող բարեգործների» հաշվին ձրի սննդով «փարթիների» ժամանակաշրջանը, և սկսվեց իրական պայքարը՝ իրական մարդկանց համար ու իրական նպատակներով: Ու այդ պայքարի համար արդեն պատրաստված հասարակություն կա, որը ոչ միայն դժգոհությունների լրջագույն պատճառներ ունի, ինչը նախկինում էլ ուներ, այլև իր ներսում վերջին տասնօրյակում գիտակցական հեղափոխություն է արել: Իսկ դա արդեն ամենակարևորն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում