ԱՄՆ դեռևս հստակ տեղեկություն չունի Հավանայում ամերիկյան դեսպանատան և Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացման ժամկետների մասին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին:
«Նամակներում, որն այսօր փոխանակվել են երկու երկրների առաջնորդները, խոսվում է հուլիսի 20-ից հարաբերությունների վերականգնման մասին: Այդ օրը կամ դրանից հետո կողմերը կարող են պաշտոնապես բացել իրենց դեսպանատները»,- ասել է նա:
«Ես չգիտեմ հստակ օրը, երբ պետքարտուղար Ջոն Քերին Հավանա կմեկնի, որպեսզի մեր դեսպանատան վրա ծածանի դրոշը, և ես չեմ խոսի կուբայական կողմի փոխարեն»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կուբան և ԱՄՆ-ը հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և «մայրաքաղաքներում 2015-ի հուլիսի 20-ին մշտական դիվանագիտական առաքելությունների բացման» մասին: