Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով այսօր երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, հայտարարել է, որ ուրախ է մնալ ակումբում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ դուր է գալիս աշխատել այս ֆուտբոլիստների և մարզիչների հետ: Ուրախ եմ, որ կոնկրետություն մտցրեցի իմ ապագայի մեջ և այժմ կարող եմ հանդես գալ «Բորուսիա»-ի կազմում:
Այժմ ես կկենտրոնանամ ակումբի մինչմրցաշրջանային հավաքներին և առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը: