Համացանցում հայտնվել է «Սթիվ Ջոբս» (Steve Jobs) ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որի ռեժիսորն է Դենի Բոյլը, հայտնում է Spletnik-ը:
Ֆիլմում Սթիվ Ջոբսի դերակատարն է Մայքլ Ֆասբենդերը: Նրա հետ ֆիլմում նկարահանվել են նաև Քեյթ Ուինսլեթը, Սեթ Ռոգենը, Լուիս Սալազարը և Ջեֆ Դենիելսը:
Ֆիլմը նկարահանվել է Ուոլթեր Այզեկսոնի համանուն գրքի հիման վրա: Սցենարի վրա աշխատել են Աարոն Սորկինը, ով իր հարցազրույցներից մեկում ասել է, որ կենսագրական ֆիլմը կազմված կլինի Ջոբսի կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին երեք կես ժամանոց դրվագներից:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան որոշված է այս տարվա հոկտեմբերի 8-ին: