Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին երկրի նախագահ Հասան Ռուհանիին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանական հնարավորությունների կատարելագործումն ամրապնդելու համար, հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Այդ ուղղությունները նախագահին ուղղված նամակի մասն են կազմել, որտեղ այաթոլլա Խամենեին նրան տեղեկացրել է Իրանի ազգային ծրագրի զարգացման քաղաքականության ընդհանուր ուղղության մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հատկապես ընդգծվել է երկրի պաշտպանական հնարավորությունների մոդեռնիզացման անհրաժեշտությունը` պոտենցիալ ագրեսորներին զսպելու հետ կապված, ինչպես նաև երկրի հրթիռային պոտենցիալի կատարելագործման և ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի անհրաժեշտությունը:
Նամակում նշվել է նաև կիբերհարձակումներից Իրանը և նրա ենթակառույցները պաշտպանելու անհրաժեշտության մասին:
Այաթոլլա Խամենեիի` երկրի բյուջեի առնվազն 5 տոկոսը պետք է հատկացվի պաշտպանությանը: