Թուրքական իշխանությունները մինչև հուլիսի կեսերը հույս ունեն ռուսական «Գազարդ» հոլդինգի հետ պայմանավորվածությունների հասնել Botas պետական ընկերության համար գազի գնի զեղչի հարցում, հայտնում է Reuters-ը:
Ըստ պարբերականի՝ թուրքական իշխանությունները կարող են հայց ներկայացնել միջազգային միջնորդ դատարան, եթե կողմերը գնի հարցում պայմանավորվածության չգան: Տվյալ պահին կողմերը մեղմացրել են պահանջները:
Հիշեցնենք, որ անցյալ տարի «Գազարդ»-ը և Botas-ը ստորագրել են «Թուրքական հոսք» գազատարի շինարարության փոխըմբռնման հուշագիր: