Սաուդյան արքայազն էլ-Վալիդ իբն Թալալը հայտարարել է, որ առաջիկա տարիների ընթացքում իր ամբողջ կարողությունը` մոտ 32 մլրդ դոլար, բարեգործության կփոխանցի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ արքայազնը չի հստակցրել` երբ է մտադիր բաժանվել փողերից:
Նա ասել է, որ նման կերպ նա ցանկանում է նվիրաբերություն անել բոլոր մուսուլման և ոչ մուսուլման երկրներին: Գումարները կծախսվեն տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի, դպրոցների և մանկատների կառուցման, կանանց օգնության, մշակութային տարաձայնությունների լուծման վրա: