Jaguar ընկերությունը ցույց է տվել F-Pace նոր սերիական քրոսովերի առաջին լուսանկարը և տեսագրությունը, գրում է Auto Express-ը: Մեքենայի նորամուտը տեղի կունենա այս շաբաթ Տուր-դե-Ֆրանս հեծանվային մրցավազքի ժամանակ որպես ուղեկցող Team Sky թիմին:
Նոր Jaguar F-Pace-ը կանցնի հեծանվորդ Քրիս Ֆրումի կողքով հոլանդական Ուտրեխտից դեպի Բելգիա տանող 13,7 կմ ոլորուն ճանապարհներով: Ավտոմեքենան մրցավազքի համար նախապատրաստել է Special Vehicle Operations ընկերությունը: