Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` 24-ամյա կիսապաշտպանը կմնա «Բորուսիա»-ում մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Արսենալ»-ը, ՊՍԺ-ն, «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բավարիա»-ն: