Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մի հայտարարված աուդիտի քրոնիկա

«Հայաստանի էլեկտրական ցանցերում» հնարավոր աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հնչեց հունիսի 27-ին, հասարակության շրջանում դարձել է ակտիվ քննարկումների և դիտարկումների առարկա: Եվ քաղաքացիները, և փորձագիտական շրջանակները, և քաղաքական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնելու անցկացվող աուդիտը, ով է այն անցկացնելու, ինչ շրջանակներում և այլն: Աուդիտը նվազագույնն է, որ պահանջվում է ՀԷՑ-ի գործունեության և արդյունքների շուրջ ստեղծված իրավիճակում:

Սակայն կան մի քանի պարզ հարցեր, որոնք խնդիրը ուղղակի տանում են փակուղի:

Հարց 1. Հայաստանի իշխանությունները իրենց կարո՞ղ են թույլ տալ աուդիտի ենթարկել ռուսական խոշոր ընկերությանը պատկանող ձեռնարկությունը, հայտնաբերել այնտեղ չարաշահումներ (որոնք նույնիսկ առանց աուդիտի են արդեն իսկ մեծ քանակով բացահայտվել) և պատասխանատվության ենթարկել չարաշահողներին: Այս հարցի պատասխանը, մեղմ ասած, հոռետեսական է, եթե նկատի ենք ունենում հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի իշխանության վրա Ռուսաստանի իշխանության գերազդեցությունը: Այնքան խոսուն օրինակներ կան այս առումով, որ չափազանց միամիտ կամ լավատես է պետք լինել՝ հավատալու համար, որ հնարավոր է իսկապես լիարժեք աուդիտ, բացահայտում և պատասխանատվության ամբողջական շղթա:

Հարց 2. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տարիներ շարունակ գործել է մի դաշտում, որը պետականորեն, օրենսդրորեն հստակ կարգավորվող դաշտ է: Այսինքն՝ պետությունն այս տարիների ընթացքում լիովին կարող էր կարգավորել ՀԷՑ-ի գործունեությունը, վերահսկել, թույլ չտալ, որ իրադարձությունները զարգանան նմանօրինակ սցենարով: Եթե Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ չեն արել իրենց գործառույթները, ապա պարզ է, որ դրա պատճառը եղել է կամ ՀԷՑ-ի ղեկավարության հետ, ասպես ասած, հանցակցությունը, կամ համարձակության ու կամքի բացակայությունը: Կամքի ու համարձակության մասին՝ կապված ՌԴ-ից գերկախվածության խնդրի հետ, մենք արդեն խոսեցինք: Տվյալ պարագայում հարցն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունները շաղկապված են այն չարաշահումների հետ, որ տեղի են ունեցել ՀԷՑ-ում, ինչպե՞ս են նրանք բացահայտելու որևէ բան, եթե դա ինքնաբերաբար կնշանակի ինքնաբացահայտում:

Այս երկու հարցերը բավական են, որպեսզի պարզ դառնա աուդիտի անհեռանկարայնությունը: Մյուս կողմից՝ հազիվ թե այդ նախաձեռնության նպատակը զուտ քարոզչական էր, միտված հանրության կրքերը հանդարտեցնելուն:

Ամենայն հավանականությամբ, աուդիտը ոչ թե բացահայտելու է, թե ով ինչի համար է պատասխանատու, այլ մանրամասնորեն պարզելու է ՀԷՑ-ի վիճակը, որպեսզի որոշվի դրանց օպտիմալ գինը: Շատ հավանական է, որ աուդիտի արդյունքներից կախված է լինելու ՀԷՑ-ի վաճառքը նոր սեփականատիրոջ:

Բնական է, որ ցանկացած սեփականատեր նմանօրինակ բարդ կառույց ձեռք բերելուց առաջ կցանկանա ունենալ մանրակրկիտ պատկեր: Աուդիտը այդ պատկերը վեր կհանի՝ ցույց տալով, թե իրականում ինչ արժե ՀԷՑ-ը: Սա չի նշանակում, որ աուդիտից հետո երաշխավորված է վաճառքը, որովհետև հավանական գնորդը կարող է և հրաժարվել, եթե համաձայնություն չլինի գնային խնդրում:

Հավանական գնորդի առումով վաղուց նշվում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի անունը: Նրա եղբայր Կարեն Կարապետյանը, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր է, մի քանի շաբաթ առաջ հերքել էր, որ պատրաստվում են գնել ցանցերը: Սակայն նրա հայտարարության մեջ որոշակիորեն նկատվում էր, որ շատ բան կախված է ցանցերի վիճակից, և եթե գինն ու վիճակը համարժեք լինեն, ապա Կարապետյանները կարող են և գնել ցանցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում