Չինաստանը 2050 թվականին մտադիր է դառնալ տնտեսապես միջին զարգացած երկիր՝ հայտարարել է երկրի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ փոխացնում է Reuters գործակալությունը։
«Չինաստանը մնում է աշխարհում խոշորագույն զարգացող երկիրը։ Մեր նպատակն է հասել այն բանին, որպեսզի այս դարի կեսերին Չինաստանը մտնի տնտեսական զարգացման միջին մակարդակով երկրների շարք»,- ասել է նա։
Ներկայումս նա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում։ Սպասվում է, որ այցի ընթացքում երկու երկրների միջև կկքնվի մոտ 50 համաձայնագիր ու պայմանագիր։ Կնքման պատրաստ պայմանագրերի արժեքը գնահատվում է մի քանի միլիարդ եվրո։