Հայազգի բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նոր պայմանագիր է կնքել պրոմոութերական Sauerland ընկերության հետ։
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Արթուրը ծրագրում է հանդես գալ ևս 2 տարի՝ մինչև 37 տարեկանը։
Հիշեցնենք, որ Աբրահամը նախապատրաստվում է Ռոբերտ Շտիգլիցի դեմ տիտղոսային մենամարտին։ Այն կայանալու է հուլիսի 18-ին՝ Գերմանիայի Հալե քաղաքում։