Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանում գործել նույն սխալը, ինչը արեց Ուկրաինայում

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարո’ն Մինասյան, Ձեր կարծիքով ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, ի՞նչ նոր շարժում է ձևավորվում, եթե իսկապես ձևավորվում է:

– Քսանմեկերորդ դարում ինչպես ողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում հասարակության դերն ավելի կարևոր է դառնում, հասարակությունը ցանկանում է մասնակից լինել բոլոր որոշումների կայացման գործընթացին: Եվ վերջին օրերին ինչ տեղի ունեցավ Հայաստանում, այդ գործընթացի իրականացումն էր: Դա սպասելի էր, որովհետև համբերության բաժակն արդեն լցվել էր: Չէ որ վաղուց էին ասում, որ հասարակությունը պետք է արթնանա: Եվ դա տեղի ունեցավ նոր սերնդի գլխավորությամբ, ինչը շատ կարևոր է: Նոր սերունդը ցանկանում է նոր արժեքներ տարածել: Եվ այդ նոր արժեքները ազգի ինքնությանը չեն վերաբերում, դրանք արժանապատվությանն են վերաբերում: Այդ սերունդը, Հայաստանի հասարակությունը հոգնել են քաղաքական գործիչների սխալներից: Նոր սերունդը նաև ցանկանում է ցույց տալ, որ Հայաստանը ապագա ունի, որ հայը ապագա ունի Հայաստանում և ոչ թե դրսում:

Կարծիք կա, որ Հայաստանում երկրորդ մայդան է ձևավորվում, և որ այս շարժումը սոսկ էլեկտրաէներգիայի թանկացմանը չէ ուղղված: Եվ որ շարժումը ցանկանում է թեժ պահել նաև Արևմուտքը:

– Ո՛չ, դա Մայդանի հետ կապ չունի: Հասարակությունը պետությունը փրկեց իշխանություններից: Հասարակությունը ցույց տվեց, որ պետությունն իրեն է պատկանում և ոչ թե իշխանություններին կամ ընդդիմությանը՝ լինեն դրանք արևմտամետ, թե ռուսամետ ուժեր: Հասարակությունը քաղաքական կուսակցություններին ցույց տվեց, որ նրանց գործելաոճը վերջացած է, ու այլևս պետք է իրենց հետ հաշվի նստել ու իրենց շահերն ու արժանապատվությունը պետք է պաշտպանել:

Պայքարը սկսվեց Ռուսաստանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու պատճառով: Եվ այդ պատճառով էլ կարծես թե շարժման մոտ հակառուսական տրամադրություններ կան:

– Ո՛չ, որովհետև եթե անգամ այդ ընկերությունը լիներ ամերիկյան, եվրոպական կամ հայկական, նույն արձագանքը, նույն շարժումը պիտի լիներ: Այսինքն՝ դա կապ ունի կոռուպցիայի, շահագործման հետ: Եվ հասարակության համբերության բաժակը լցվել էր: Սա է իրականությունը: Սա նաև խաղաղ շարժում է, ինչը շատ կարևոր է, որովհետև հասարկությունը նոր քաղաքական մշակույթ է ստեղծում ու տարածում: Սա նոր քաղաքական մշակույթի շարժում է:

Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրադարձությունների վերաբերյալ ՌԴ-ի արձագանքը: Այնուամենայնիվ նրանք մտահոգություններ ունեն, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են ստեղծվում:

– Այո՛, ռուսների մոտ նման մտահոգություն կա, բայց ռուսները հիմա այնքան էլ կոշտ քաղաքականություն չեն վարում, նրանք չեն ուզում Հայաստանում անել նույն սխալները, ինչը արեցին Ուկրաինայում: Եվ այս շարժման ղեկավարները, եթե այդպիսիք կան, գիտեն, որ պետք չէ սադրանքներ անել Ռուսաստանի կամ Արևմուտքի դեմ: Սա զուտ մշակութային շարժում է, սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու շարժում է:

Իսկ շարժումը շարունակվելով ձեռք կբերի՞ քաղաքական բնույթ:

– Ոչ այնպես, որ սպասում են բոլոր կուսակցությունները: Այսինքն՝ ստեղծվում է հարգանքի ու արժանապատվության և ոչ թե շահագործման վրա հիմնված քաղաքական մշակույթ:

Բայց շարժման առաջնորդները շատ երիտասարդ ու անփորձ են: Ձեր կարծիքով՝ այնուամենայինիվ նրանց հետևում ի՞նչ ուժեր կարող են կանգնած լնել:

– Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, շարժման առաջնորդների կեցվածքն ավելի փորձառու է, քան թե բոլոր կուսակցությունների՝ 24 տարիներ ի վեր ունեցած փորառությունը: Այս նոր սերնդի շարժումն առանց որևէ քաղաքական լծակ ունենալու ժողովրդին ստիպեց իրենց պահանջները ներկայացնել ոչ վայրենի միջոցներով: Նախկինում քաղաքական ընդդիմադիր ուժերն իրականության մեջ մտան՝ զենքեր օգտագործելով կամ կոշտ հայտարարություններ անելով, նույնը արեց նաև իշխանությունը: Բայց այս նոր սերունդը ցույց տվեց, որ այդպիսի վայրենի քաղաքական մշակույթն այլևս վերջացած է:

Բայց երեկ այդ շարժումը պառակտվեց: «Ոչ թալանին» նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայից հեռացավ Ազատության հրապարակ: Սա ի՞նչ է նշանակում:

– Սա նշանակում է, որ շարժման ղեկավարներն իրենց հաղթանակը տարան, քանի որ Սերժ Սարգսյանը ճգնաժամից դուրս գալու առաջարկություններ արեց: Ասեմ նաև, որ Ս. Սարգսյանն ինքն էլ այդ շարժման անհրաժեշտությունը ուներ, որպեսզի թե՛ Հայաստանի քաղաքական ուժերին, և թե՛ արտաքին ուժերին՝ ՌԴ-ին, Եվրոպային, Ամերիկային ցույց տար, որ տեսեք, ես կապ չունեմ վայրենիության հետ, ռեպրեսիա չպետք է գործադրեմ: ՀՀ-ն բանակցությունների մեջ է ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ ստորագրեց ազատ առևտրի պայմանագիրը: Եվ իշխանությունները հիմա ցանկանում են ցույց տալ, թե ՀՀ-ն կապ չունի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ադրբեջանի, անգամ Վրաստանի հետ: Այդ առումով շարժումը նրա համար օգտակար էր: Ես չեմ ցանկանում ասել, թե «Ոչ թալանին» շարժման ղեկավարները պայմանավորվեցին Ս. Սարգսյանի հետ: Կան երկկողմանի օբյեկտիվ շահեր: Ս. Սարգսյանը չէր ցանկանում ռեպրեսիա գործադրել և ցանկանում էր ցույց տալ, որ 2008թ. մարտի 1-ի հետ ինքը իբր կապ չունի և նոր մշակույթ է ստեղծում Հայաստանում: Որ իրեն չհամեմատենք Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ ես վստահ եմ, որ շարժումը շարունակվելու է այլ կերպ, հարցը չվերջացավ: Բայց «Ոչ թալանին» նախաձեռնության ղեկավարները ցանկանում են պահել իրենց շարժումը, իրենց կարգախոսն ու ոճը: Եվ ճիշտ են անում:

Բայց «Ոչ թալանին» նախաձեռնությունը հեռացավ Բաղրամյան պողոտայից, բայց նրանց հետևից քիչ մարդիկ գնացին, մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում:

– Ես կարծում եմ, որ շարժումը աստիճանաբար պետք է հանդարտվի, առաջին քայլը տվեց արդյունք, և մարդիկ կամաց-կամաց պետք է հեռանան Բաղրամյան պողոտայից: Նախախորհրդարանի անդամներն են, որ Բաղրամյանում ավելի սուր դիրքորոշում են արտահայտում, բայց դա շարժման համար այնքան էլ կարևոր չէ: Իսկ այս շարժումով հասարակությունը երկու հաղթանակ ունեցավ: Նախ՝ կարողացավ այդքան մարդ ոտքի հանել: Եվ երկրորդ, որ հասարակությունը հաղթանակ տարավ, վախը դուրս մղեց իր միջից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում