Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն Բաղրամյան պողոտայում քաղաքացիներին կոչ է անում գնալ Բաղրամյան պողոտա, իսկ եթե չեն կարողանում գնալ, ապա գոնե ակտիվ մասնակցել քննարկումներին:
«Մեր շարժումը ֆեյսբուքյան տիրույթ ունի և կարող են իրենք մտահոգող հարցերն ու առաջարկները գրել: Մենք այստեղ ոչ մեկին լիդեր չենք նշանակում և ոչ մեկն այստեղ քաղաքական դիվիդենտներ չի ստանում: Սա ՀՀ քաղաքացու առջև ծառացած հարցն է, որի լուծումն ենք ուզում գտնել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա նաև Բաղրամյան պողոտայում հացադուլ անողներին հորդորեց քիչ շփվել քաղաքացիների հետ՝ իրենց էներգիան խնայելու համար: