Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Ինչու ցուցարարները չընդունեցին իրենց նոր առաջնորդներին և լքեցին պողոտան

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների բազմությունը օր օրի պակասում է, և ակնհայտ է դառնում, ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ չկա նախկին էնտուզիազմը: Նախկին մի քանի հազարի փոխարեն, երեկ Բաղրամյան պողոտայում հազիվ մի քանի հարյուր ցուցարար էր հավաքվել: Չկա նաև «կենդանի պատը», որը պետք է կանխեր ցուցարարների և ոստիկանության հնարավոր բախումը, բացառությամբ, թերևս, Նիկոլ Փաշինյանի, ով հետևողականորեն շարունակում է մնալ ցուցարարների և ոստիկանության բաժանարար գծի մեջտեղում:

Ոստիկանությունը կարծես թե որոշել է կոշտ միջոցների փոխարեն մեղմ ուժի կիրառման տարբերակն ընտրել, որն արտահայտվում է ընդամենը պետք եղած ժամանակ լոկալ միջամտություններով՝ ինչպես, օրինակ, բարձախոսների կիրառման արգելքին հետևելը, չնայած երեկ ցուցարարներին հաջողվեց համոզել կամ պարտադրել ոստիկանությանը, որ բարձրախոսներ միացվեն: Չկան դհոլն ու զուռնան, ու հնչող երաժշտությունն էլ մի տեսակ ոգևորող ու համախմբող չէ, այլ մելամաղձոտ ու հաղթական զգացողություններ չառաջացնող:

Ցուցարարներն այլևս ունեն հերոսի իրենց կերպարը, այն հերոսի, ով հերոսական հունիսի 23-ի լուսաբացին կռվել է ոստիկանության դեմ և այդքանից հետո էլ շարունակում է իր պայքարը: «Կարգին տղա է, ջրված, միլիցիա տարված, հիմա էլ մեր հետ է»,- իր ընկերներից մեկին այսպես ներկայացրեց ցուցարարներից մեկը: Այսպիսով, Բաղրամյան պողոտայի հերոսը հունիսի 23-ի լուսաբացին ջրված ու ոստիկանություն տարված երիտասարդն է: Բայց հերոսներից շատ քչերն են հիմա գալիս Բաղրամյան պողոտա, որովհետև նրանցից ոմանք ասում են, որ իրենց խորթ են զգում այստեղ՝ Բաղրամյան պողոտայում:

Ինչ-որ մարդիկ փորձում են կազմակերպական տեսք տալ ցույցին: Ռուզաննան հանրային քննարկումներ է կազմակերպում, որոնց միջոցով պետք է պարզեն, թե ինչ օրակարգ կարող են ձևավորել ցուցարարները, որոնք են նրանց պահանջները: Որոշվել է, որ պետք է ստեղծվեն տարբեր մասնագիտացված խմբեր, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը մասնագիտական քննարկում կազմակերպի:

Ռուզաննան, որն այդ հանրային քննարկումների կոորդինատորն է, ասում է, որ կան քաղաքական, մշակութային, տեղեկատվական, արագ արձագանքման, կազմակերպչական խմբեր, և առաջարկում է, որ հրապարակում հավաքվածները անդամակցեն այդ խմբերին, ակտիվորեն մասնակցեն հանրային քննարկումներին, որոնց միջոցով հնարավոր կլինի լուծումներ առաջարկել և գտնել:

«Մենք «Ֆեյսբուքում» ունենք «Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է» անվանումով իվենթ, և ցանկացողները կարող են միանալ նրան, տեղեկանալ հանրային քննարկումների արդյունքներին»,- ասում է Ռուզաննան:

Բաղրամյան պողոտայում շարունակվող ցույցի հետ կապված կա երկու տեսակետ. ըստ առաջինի՝ ցուցարարների քանակը գնալով պակասելու է, և մի պահ նրանց քանակը այնքան փոքր է լինելու, որ ոստիկանությունը բացելու է Բադրամյան պողոտայի երթևեկությունը՝ ցուցարարներին խնդրելով իրենց բողոքի ակցիան շարունակել մայթի վրա, չխանգարելով տրանսպորտի երթևեկությանը: Մյուս վարկածի կողմնակիցները խիստ լավատես են և հավատում են, որ դեռ հնարավոր է Բաղրամյան պողոտայում նախկինի նման բազմահազարանոց ցույցեր կազմակերպել և իշխանություններին պարտադրել կատարել իրենց կամքը՝ չեղարկել ՀԾԿՀ որոշումը: Այս վերջին տարբերակը ուղղակի հեռու է իրականությունից, քանի որ Բաղրամյան պողոտայում այլևս չի կարող հավաքվել նախկին զանգվածը, և դրա համար կան հիմնավոր պատճառներ:

Հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչները հեռացան Բաղրամյան պողոտայից, պողոտայում հավաքված զանգվածի միջից կարծես թե նոր առաջնորդներ ծնվեցին՝ ավելի արմատական մոտեցումներով: Բայց ցուցարարների մեծ մասը հասկացավ, որ այդ մարդիկ չեն կարող լինել իրենց առաջնորդը ամենատարբեր հանգամանքներից ելնելով, և արդյունքում աղբամանների վրա կանգնած նոր լիդերների ու ցուցարարների միջև առաջացավ խզում:

Ցուցարարների ճնշող մեծամասնությունը չընդունեց իր նոր առաջնորդներին, և այդ չընդունելը արտահայտվում է Բաղրամյան պողոտան անվերադարձ լքելով: Ցուցարարների ճնշող մեծամասնությունը չի ընդունում պայքարի ռադիկալ մեթոդները և պատրաստ չէ ոստիկանության հետ կոշտ դիմակայությանը, նրանց պետք են այնպիսի առաջնորդներ, որոնք առաջնորդվում են ժողովրդի մատը փուշ չմտնի սկզբունքով, և հայ հանրությունը, անկախ նրանից՝ պայքարը քաղաքական է, թե քաղաքացիական, միշտ առաջնորդ ընտրել է հենց այդպիսի մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում