Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ոչ մի չթաթախված

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարություն է տարածել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հայտարարության բովանդակությունը այնքան հետաքրքրական և կարևոր չէ, որքան հայտարարությունն ինքնին: Բովանդակությունն, ըստ էության, տեղավորվում է այն ընդհանուր գնահատականների և տրամադրությունների շրջանակում, որ առկա էին Հայաստանի իշխանությունների մոտ վերջին 6-7 օրերի ընթացքում:

Առավել հետաքրքրական է այն, որ Գալուստ Սահակյանն է հանդես գալիս իրավիճակի վերաբերյալ գնահատականով և հայտարարությամբ: Սա, իհարկե, չի կարող կատարվել առանց Սերժ Սարգսյանի առնվազն համաձայնության, իսկ գուցե և ուղղակի ցուցումով: Մինչ այդ՝ հունիսի 28-ին, հայտարարություն էր արել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ իրավիճակը բավական լարված էր և կար բախումների վտանգ:

Ինչ նպատակ են հետապնդում նման հայտարարությունները: Հազիվ թե որևէ մեկը հավատա, անգամ հայտարարության հեղինակները, որ հասարակությունը կարող է լուրջ ընդունել նմանօրինակ տեքստերը այդ գործիչների անունից, ազդվել դրանցից և ասենք՝ ընդունել հորդորներն ու բացել Բաղրամյանը կամ անել այս կամ այն «կառուցողականե քայլը: Վերջին հաշվով, հասարակությանը կառուցողականություն խորհուրդ տալու փոխարեն, այդ պաշտոնյաները որպես կառուցողական քայլ, ըստ էության, պետք է ողջ կուսակցությամբ հանդերձ հեռանան հասարակության զարգացման ճանապարհից:

Եվ ուրեմն՝ հազիվ թե որևէ մեկը հավատա, թե հասարակությունը կարող է կուլ տալ նման ձևականությունների խայծն ու ասենք՝ լսել Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Սերժ Սարգսյանի հորդորները կամ Վովա Գասպարյանի փիլիսոփայական մենախոսությունները: Եվ ուրեմն՝ այդ նախաձեռնությունների հեղինակները հասկանում են, որ նույնիսկ նմանօրինակ ձևականությունների կարիք չկա, քանի որ այսօր, ըստ էության, լիովին այլ հասարակական իրավիճակ և հոգեվիճակ է: Հետևաբար՝ նման հայտարարությունների նպատակները լիովին այլ են, և ըստ ամենայնի այստեղ խնդիրը գտնվում է ներիշխանական դաշտում:

Սերժ Սարգսյանը երևի թե որոշել է ոչ մեկին անմասն չթողնել ստեղծված իրավիճակում, ոչ մեկին չթողնել «ձեռքերը լվացածե: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, չի ուզում, որ այս ամենում «չթաթախվածե որևէ պաշտոնյա մնա իշխանության առանցքային դեմքերից, և միաժամանակ նաև այս ամենով, իհարկե, իրականացնում է ներիշխանական տրամադրությունների շոշափում՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը իշխանության ներսում ներկայիս էքստրեմալ իրադրությունում, և թե կա՞ն պաշտոնյաներ, որոնք կարող են երկակի խաղ խաղալ՝ մի ոտքով լինելով իշխանությունում իր կողքին, իսկ մյուս ոտքով փորձելով ինչ-որ դիրքավորում ունենալ փողոցում, այսպես ասած՝ «կոմպլեմենտարությանե սկզբունքով:

Մեծ հաշվով, սա, իհարկե, կարող է իր դրական ազդեցությունն ունենալ նաև Բաղրամյան պողոտայի համար, որտեղ, իհարկե, խնդիր կա զերծ մնալ տարատեսակ խառնակչություններից և քաղաքական շահարկման ու պառակտման փորձերից: Իսկ դրանցից զերծ մնալու կարևոր նախադրյալ է նաև այն, որ փողոց ուղղակի կամ անուղղակի չներթափանցեն իշխանական կամ ներիշխանական թևերը իրենց հակասություններով կամ մրցակցությամբ և չփորձեն հանրությանն օգտագործել միմյանց միջև հաշիվներ մաքրելու համար: Եվ այս իմաստով նմանօրինակ հայտարարություններով բացվող պաշտոնյաները, ըստ էության, ակամայից դառնում են հանրային օրգանիզմի դիմադրունակության հավելյալ տարրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում