Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Այս տարի Հայաստանի տնտեսությունը հավանաբար ընդհանրապես չաճի. ԱՄՀ

«Այս տարի Հայաստանի տնտեսությունը կարձանագրի շատ քիչ աճ, հավանաբար այս տարի ընդհանրապես չաճի: Բայց հուսով եմ, որ մենք սխալ կլինենք: Միգուցե տարին մի փոքր դրական ավարտվի, քան թե զրոյական աճն է, բայց չափը համեստ է լինելու: Մյուս տարի էլ մենք աճի տեմպերի մեծ աճ չենք տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացումներին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը շարունակում է կրել 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և կրում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, արտաքին փոխանցումների կամ արտահանման նվազումը: Մ. Ահմադի խոսքերով, եթե Հայաստանում ցանկանում են տնտեսական զարգացում ապահովել, ապա պետք է մեծ չափի ներդրումներ ներգրավվեն: Ընդ որում՝ ներդրումները պետք է լինեն ներքին միջոցների հաշվին: Եվ պետք է վերացնեն այն խնդիրները, որոնք խոչընդոտում են փոքր ու միջին բիզնեսի աշխատանքն ու ներդրումներ կատարելը:

Մ. Ահմադը կարևոր համարեց Հայաստանում աշխատատեղերի ստեղծումը հատկապես երիտասարդների համար, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն մեր երկրում: Նրա խոսքերով՝ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկիրն իր զարգացման համար պետք է կարևորի նաև մրցունակությունը: Նա նաև ավելացրեց, որ ՀՀ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն տարածաշրջանի հետագա զարգացումներին՝ մասնավորապես Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է հանգեցնել դեպի Հայաստան կապիտալի հոսքին, ինչը կարող է դրական լիցք հաղորդել ՀՀ տնտեսությանը:

Մ. Ահմադը չգիտեր, թե այդ ինչ ծրագրեր են իրականացնում Հայաստանի իշխանությունները, որոնք երկրորդ կիսամյակին տնտեսական աճի պետք է հանգեցնեն, ինչպես երբեմն հայտարարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այստեղ իր գործընկերոջը օգնության հասավ ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նա լսել էր, որ դպրոցաշինության, ճանապարհաշինության և փոքր ձեռնարկություններին որոշակի վարկային ֆինանսավորման արդյունքում են ՀՀ իշխանություններն ակնկալում այդ աճը:

ԱՄՀ պաշտոնյաներն անդրադարձան նաև այս օրերին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ընթացող բողոքի ակցիային ու Հայաստանի էներգետիկ ոլորտին: Մ. Հորթոնը անդրադարձավ էներգետիկ ոլորտների մասնավորեցման գործարքներին ու մտահոգություն հայտնեց, որ այդ գործարքների մեջ եղել է «պարքը կապիտալով փոխանակում»: «Դա իրականում չի համարվում վաճառք, որի արդյունքում կգար ներդրում, և մրցութային կարգով կընտրվեր լավագույն հատկանիշների համար»,- ասաց Հորթոնը:

Վերջինս հավանաբար հիշեցնում էր «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը փոխանցելու գործարքը: ՀՀ իշխանություններն այդ մասը ռուսներին տվեցին գազի դիմաց կուտակած 300 մլն դոլար պարտքի համար: Եվ այդ ժամանակ ՀՀ հասարակության համար պարզվեց, որ Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազը թանկացրել էր, բայց մեր իշխանություններն այն գաղտնի էին պահել: «Այսինքն՝ մատակարարին պարտքի դիմաց կապիտալ տալը կարող է ոչ թափանցիկ գործարք համարվել»,- եզրափակեց Հորթոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում