Թուքիայի ընտրական հանձնաժողովը պարզել է, որ երեքշաբթի տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ խորհրդարանի խոսնակի 4 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, հայտնում է ria.ru-ն:
Արդարություն և զարգացում կուսակցությունից Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը ընտրությունների երկրորդ փուլում ստացել է 256 ձայն, Ժողավրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դենիզ Բայկալը ստացել է 128 ձայն, Ազգային շարժման և Ժողովրադադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Էքմելեդին Իխսանողլուն և Դենգիր Միր Մահմադ Ֆիրատը 80-ական ձայներ:
Ըստ Թուրքիայի սահմանադրությա՝ խոսնակի ընտրություններն անցնում են գաղտնի քվեարկությամբ: Չորեքշաբթի կկայանա երրորդ փուլը, որտեղ հաղթողը պետք է հավաքի 276 ձայն: